top of page

«Բացի Հայաստանից, ևս 149 երկրի համար ճամփորդելու նախազգուշացումը բարձրացվել է». Ռուբեն Հայրապետյան

  • May 19, 2021
  • 1 min read


«Առանց այն էլ սահմանին իսկապես լարված և անկանխատեսելի է, առանց այն էլ միմյանց քննադատելու բազմաթիվ իրական պատճառներ կան: Բայց աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է»: Անդրադառալով ԱՄՆ Պետդեպի ավելի վաղ արված հայտարարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ, ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: Հայտարարության մեջ ասվում է.


«ԱՄՆ Պետդեպը, բացի Հայաստանից, ևս 149 երկրի համար (219-ից) ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի՝ նշելով նույն պատճառը` «Չճամփորդել, որովհետև Կովիդ է»: Այդ երկրների ցանկում են Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը և այլն: Իսկ սահմանի հետ կապված նախազգուշացումները նույնն են պատերազմից ի վեր և նախազգուշացման 4-րդ՝ կարմիր, մակարդակի հետ որևէ կապ չունեն»:


«Խնդրում եմ տարածելուց առաջ ստուգել ամբողջական տեղեկատվությունը, իսկ արդեն տարածած լինելու դեպքում խմբագրել կամ հեռացնել, որպեսզի այս բարդ իրավիճակում մարդիկ հավելյալ սթրեսի չենթարկվեն»,- ասվում է գրառման մեջ:



Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page