Իշխանությունը «սյունյաց ողջույններից» հետո որոշել է Սյունիքում շատ ձայներ հավաքել․ Ռուբեն Մելիքյան
- Jun 20, 2021
- 1 min read

«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն ահազանգում է՝ քվեարկության ընթացքում արդեն իսկ գրանցվել են խայտառակ թվով խախտումներ։
«Մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում և ակնհայտ տեսնում ենք իրավապահ մարմինների միջամտություն։ Սիսիանում անհիմն խուզարկություններ են անում, խայտառակ դատական որոշմամբ մարդկանց բերում են Երևան՝ հարցաքննության համար։ Այդ ամենը հատկապես իրականացվում է «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների նկատմամբ»,- նկատեց նա։
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ դա քայլ է, որն արվում է կոնկրետ իշխանության կողմից՝ խոչընդոտելու ընդդիմության աշխատանքը։
Նա նկատեց՝ Սյունիքի մարզում, ակնհայտ է, որ շատ հստակ ուղղորդվածություն կա, քանի որ իշխանությունը «ողջույններ ստանալուց» հետո որոշել է այնտեղից մեծ թվով ձայներ ստանալ։
Comments