top of page

Դա օրենքի կոպիտ խախտում է․ Ռուբեն Մելիքյանը՝ պատկերասրահի պատերին ՔՊ պաստառների մասին

Jun 17, 2021
1 min read

Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, որին ընդառաջ կուսակցության քարոզչական պաստառները փակցվել են Հայաստանի Հանրապետության ազգային պատկերասրահի պատերին։


MediaHub- ի հետ զրույցում «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ դա օրենքի կոպիտ խախտում է։


«Եթե հանրահավաքը նախատեսված է ժամը 20:00-ին, ապա պաստառը մինչև ժամը 19:00- ն հանրության համար չպետք է տեսանելի լիներ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։


Նա հայտնեց, որ իրենք արդեն արձագանքել են և սպասում են իրավասու մարմինների արձագանքին։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page