top of page

Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․ Մելիքյան

Aug 6, 2021
1 min read


Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Այս մասին տեղեկանում ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանից:


«Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։


Դե ինչ, նորանշանակ նախարարը շանս ունի ապացուցելու, որ ինքն ի վերջո սպասարկում է Պետության ու Իրավունքի, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի կամ կոնկրետ ընտանիքի շահը»,- գրել է իրավապաշտպանը:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page