Արցախցիների նկատմամբ անհանդուրժողականության քարոզ՝ իմքայլական պատգամավորի էջում
Jun 7, 2021
1 min read

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի պաշտոնական էջին հետևող օգտահաշիվներից մեկով ատելության և անհանդուրժողականության խոսք տարածում Արցախի և արցախցիների նկատմամբ։
«Սա ուղղակի ռասիզմի, հաշվեհարդար տեսնելու դրսևորում է՝ ճիշտ նույն բովանդակությամբ, ինչպիսին դրսևորվում էր 1994 թվականին՝ Ռուանդայի ցեղասպանությունից առաջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ պաշտոնական էջում գրված մեկնաբանությունը 12 ժամ առաջ է հրապարակվել և, եթե այն չի հեռացվել, պետք է հասկանալ, որ պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում այդ հայտարարության մեջ, այսինքն՝ նա առարկություն չունի։























Comments