top of page

Նիկոլը հասկանում է, որ պարտվել է․ Ռուբեն Մխիթարյան

Jun 11, 2021
1 min read



Ես Նիկոլին լավ եմ ճանաչում: 3 տարի ուսումնասիրել ու հետևել եմ իր բոլոր քայլերին, խոսքերին, ժեստերին ու ինտոնացիաներին: Քարոզարշավի երկրորդ օրվա նրա հիստերիկ նոպան խոսում էր մի բանի մասին, որ նա հասկանում է, որ պարտվել է: Նա հասկանում է, որ ուր գնում է իր հարթակի դիմաց մեծամասամբ ու միայն նույն դեմքերին է տեսնում կանգնած: Ու դա նրան հունից հանել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Երեկ արդեն գոռալով, որ սա նոր հեղափոխություն է ու այս անգամ պողպատյա, նա իրականում աղերսում էր, որ իր մոտ վերադառնան հեղափոխության ռոմանտիկները: Մարդիկ, որոնց ինքը արդեն չի տեսնում մի կերպ իր հանրահավաքներին հավաքած բերված հարյուրակների մեջ: Գյումրին ծանր ապտակ էր։ Վանաձորից ավելին էր սպասում: Սպասումները այլևս չեն արդարանում:


Ես վերջին 1 ամսվա ընթացքում եղել եմ Հայաստանի բոլոր անկյուններում, հատկապես այնտեղ, որտեղ նիկոլը համարվում էր «սուրբ կով»: Հիմա նա այնտեղ ընդամենը «գավյաձին է, գայ-վա-ձին»: Նիկոլը էլ չկա: Վերջ: Ու նա դա գիտի»:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page