top of page

Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու բյուջետային քննարկմանը չի եկել ԱԳ փոխնախարարներից որևէ մեկը

Jun 3, 2021
1 min read


Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ ԱԳՆ-ի ծախսերը ներկայացնելու համար խորհրդարան էր եկել ՀՀ ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը: Քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչու խորհրդարան չի եկել նախարարի տեղակալներից որևէ մեկը:


«Ի՞նչն է, մենք որևէ նախարարի տեղակալ չունե՞նք»,- հարցրեց Միքայել Մելքումյանը:



Հարցին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:


«ԱԳՆ-ից նամակ են ուղղել ԱԺ նախագահին և կապված զբաղվածության հետ, որ ֆինանսական վարչության պետը գա, ինչն էլ ընդառաջվել է»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page