Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում. փոխնախարար
- Oct 1, 2021
- 1 min read

«Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով փաստին, որ հոկտեմբերի 1-ից մեկ օր առաջ հայտարարվեց, որ գործատուները չպատվաստված աշխատողներից թեստեր պահանջելու են հոկտեմբերի 14-ից, մինչդեռ շատերն արդեն թեստավորվել են:
Դիտարկմանը, որ մարդիկ 7-8 հազար դրամ թեստավորման համար տվել են, հիմա ստիպված են լինելու ևս մեկ անգամ թեստ հանձնել, փոխնախարարն ասաց. «Կարող է լինել նաև 15-20 հազար: Իհարկե, երևի մեկնաբանության թյուրըմբռնում է եղել: Մենք չենք կարող մեկնաբանել առողջապահության նախարարի որոշումները: Եթե լինեն բողոքներ, դրա համար կա առանձին կառույց՝ տեսչական մարմին»:
Comments