top of page

Վարդազարյանի հայցն ընդդեմ ԲԴԽ-ի դատարանը հետ է վերադարձել

Aug 6, 2021
1 min read


«Մենք առաջին ատյանում երկու բողոք ունեինք, մեկը  քրեական գործ հարուցելու վերաբերյալ, մյուսն էլ որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ։ Երկրորդով առաջին ատյանը որոշում էր կայացրել, առաջինով` դեռ ոչ։ Երկրորդով դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել, մի քանի նիստ ունեցանք։ Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի երկուշաբթի»։


Հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերականգնել էր։ ԲԴԽ-ն անդրադարձել էր այդ որոշմանը` նշելով, թե չի կարող անդրադառնալ Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին մինչև նրա լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:


ԲԴԽ֊ից նման պատասխան ստանալուց հետո Վարդազարյանը դատի էր տվել կառույցին` պահանջով, որ ճանաչվի իր լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը։


Պաշտպան Խուդոյանը, անդրադառնալով արդեն Վարդազարյանի ներկայացրած հայցին, ասաց, որ, եթե ճիշտ է հիշում, հայցը ետ է վերադարձվել։


2019-ին ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին ապրիլին, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: 


Նյութի աղբյուր՝ hraparak.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page