top of page

Ռուբլին փլուզվել է, ռուսական ֆոնդային շուկան փլուզվել է ավելի քան 11 տոկոսով

  • Feb 24, 2022
  • 1 min read


Հինգշաբթի՝ առավոտյան, աճուրդների սկզբում ռուբլու փոխարժեքը փլուզվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարություններից հետո. դոլարը 2016 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ ցատկ է գրանցել 84 ռուբլուց բարձր մակարդակում, եվրոն՝ 95 ռուբլուց բարձր 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ, վկայում են մոսկովյան բորսաների տվյալները:



Դոլարի փոխարժեքը «վաղվա» հաշվարկներով Մոսկվայի ժամանակով ժամը 7.18-ին բարձրանում է գրեթե 2.92 ռուբլով` մինչեւ 84.08 ռուբլի, եվրոյի փոխարժեքը` 3.54 ռուբլով՝ մինչեւ 95.24 ռուբլի:

Ռուսական ֆոնդային շուկան հինգշաբթի առավոտյան նստաշրջանի սկզբում փլուզվել է ավելի քան 11 տոկոսով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին հայտարարությունից հետո, վկայում է աճուրդների դինամիկան:

Մոսկվայի բորսան փետրվարի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 7.52-ին հայտարարեց աճուրդների դադարեցման մասին: «Բոլոր շուկաներում աճուրդները դադարեցվել են։ Վերսկսման մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասվում է բորսայի հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page