top of page

Ռումինիայի հիվանդանոցները ծանրաբեռնված են COVID-19-ով վարակված պացիենտներով

Sep 25, 2021
1 min read

Պատվաստումների մերժման ֆոնին Ռումինիայի հիվանդանոցները ծանրաբեռնված են COVID-19-ով վարակված պացիենտներով


Եվրամիության բնակչության 72,4 %-ն ամբողջությամբ պատվաստված է, սակայն ԵՄ տարածքում ևս պատվաստումների թիվը տատանվում է: Երկրների մեծ մասում պատվաստումների թիվը 90%-ից ավելի է (Մալթա, Պորտուգալիա, Իսլանդիա, Ֆրանսիա), իսկ օրինակ` Ռումինիան Եվրամիությունում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է` ընդամենը 33.9%-ը:


Ցուցանիշների տարբերությունը կապվում է մի շարք երկրներում ապատեղեկատվության, սոցցանցերում հակապատվաստումային արշավների և, ընդհանուր առմամբ, պատվաստանյութերի հանդեպ անվստահության հետ:


Reuters-ի տվյալներով` Ռումինիայում քիչ չեն այն մարդիկ, ովքեր համավարակի երեք ալիքների ընթացքում COVID-19-ով չեն վարակվել` եզրակացնելով, թե բավականին առողջ են վարակին դիմակայելու համար:


Դրա հետևանքով, այս պահին Ռումինիայում ինտենսիվ թերապիայի կարիք ունի 1040 պացիենտ, մեկ շաբաթվա ընթացքում վարակման դեպքերն աճել են կրկնակի, և ծավալված մահճակալներն այլևս չեն հերիքում COVID-19-ով վարակված պացիենտների համար:


Ի դեպ, Ռումինիայում վարակման նման տեմպը կապված է նրա հետ, որ բժշկական և ուսուցչական անձնակազմի 40%-ը մինչ օրս պատվաստված չի եղել, իսկ պաշտոնյաները չէին կիրառում պատվաստման պարտադիր պահանջ:


Աղբյուրը՝ https://reut.rs/39BAPxV


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page