top of page

Ռուս խաղաղապահներով ինքնաթիռները մեկնել են Ղազախստանից

  • marineyeremyan99
  • Jan 15, 2022
  • 1 min read

ree

ՀԱՊԿ ուժերի ռուս խաղաղապահներով ինքնաթիռները մեկնել են Ղազախստանից։ Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76 և «Ան-124» ռազմական ինքնաթիռները և մեկնել են Ալմաթիից»,-նշված է հաղորդագրության մեջ։

15 «Իլ-76» և «Ան-124» ինքնաթիռներն օդադեսանտային ստորաբաժանումների անձնակազմն ու սարքավորումները կհասցնեն Իվանովոյի եւ Մոսկվայի մարզերի օդանավակայաններ: Այնուհետեւ խաղաղապահները կվերադառնան մշտական տեղակայման կետեր։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում բողոքի ակցիաներ էին իրականացվում հեղուկ գազի գնի դեմ։ Ցույցերը վերածվել էին մասսայական անկարգությունների, և հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը։

Հունվարի 13-ին հայտարարվեց ՀԱՊԿ առաքելության ավարտի մասին և նշվեց, որ 10 օրվա ընթացքում խաղաղապահ ուժերը դուրս կբերվեն Ղազախստանից։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page