top of page

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի ջրամբարի կառուցման անվտանգությունը

Aug 27, 2021
1 min read


ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Արցախի բնակչության ու արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը։


«Տվյալ օբյեկտը սահմանազատման գծի մոտ է գտնվում, ինչի պատճառով ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունն անհրաժեշտ է»,- ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:


Հիդրոտեխնիկայի մասնագետները Մարտակերտի շրջանում, սահմանազատման գծի մոտ արդեն սկսել են արհեստական ջրամբարի ստեղծման ինժեներական աշխատանքները:


«Այստեղ արտեզյան ջրի պահեստավորման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։ Մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անվտանգությունն ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը։


Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page