Ռուս խաղաղապահներն ապահովել են 60 ուխտավորի անվտանգ այցելությունն Ամարասի վանական համալիր

Ռուս խաղաղապահներն ապահովել են 60 ուխտավորների անվտանգ այցելությունը Արցախի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարասի վանական համալիր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ռուս խաղաղապահներն Ամարասի վանական համալիրում ապահովում են ուխտավորների անվտանգությունը։ Ուխտավորները ժամանում են ինչպես շարասյունով, այնպես էլ անձնական ավտոմեքենաներով»,-նշել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչը։
«Մենք Հայաստանից ենք եկել և շատ էինք ցանկանում գալ այստեղ, բայց վտանգի հետ կապված խնդիրներ կայինք։ Խաղաղապահների շնորհիվ կարողացանք հանգիստ այստեղ գալ։ Խաղաղապահները շատ հարգալից են։ Ամբողջ ճանապարհին հանգիստ եկել ենք, ուղղակի հոգեպես էր մեզ համար ծանր, բայց տեսնում ենք, որ խաղաղապահներն իրենց առաջադրանքներն իրականացնում են և դա մեզ հանգստացնում է»,-նշել է ուխտավորներից մեկը։























Comments