top of page

Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա են ոչնչացրել

Nov 13, 2021
1 min read


Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքը և սոցիալական ենթակառուցվածքը պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։ Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

2020թ.-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորքերի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները պայթուցիկներից մաքրել են ավելի քան 2300 հա պայթուցիկ նյութեր, ինչպես նաև 683 կմ ճանապարհ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 հազար զինամթերք։ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուս սակրավորներն Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում հայտնաբերել ու նույնականացրել են ПМН-1 հակահետևակային ականը, որը դուրս բերել հնարավոր չէ։ Այն տեղում ոչնչացնելու մասին որոշում է կայացվել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page