Ռուսաստանում 23 մլն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
- Jun 28, 2021
- 1 min read

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 23 մլն մարդ։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում:
«Այսօր արդեն 23 միլիոն մարդ պատվաստվել է»,- ընդգծել է Մուրաշկոն։
Վերջինս հայտնել է նաև, որ պատվաստվածների 0,5 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով։
Comentarios