Ռուսաստանում կասեցվել է ահաբեկչական-իսլամիստական կազմակերպության գործունեությունը
Sep 15, 2021
1 min read

ՌԴ ԱԴԾ Կրասնոյարսկի գծով վարչությունը բացահայտել է «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներին և ձերբակալել նրանց կողմնակիցներից երկուսին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, Կրասնոյարսկի երկրամասում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է իսլամիստների գործունեությունը:
Պարզվել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երկու քաղաքացի ժամանել են Կրասնոյարսկ՝ երկրամասի տարածքում ահաբեկչական գաղափարախոսությունը տարածելու և տեղի բնակիչներին հավաքագրելու համար:























Comments