Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9289 նոր դեպք
- May 29, 2021
- 1 min read

Մեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 9 289 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Մեկ օրում առողջացել է 9 250 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 4 670 484 է:
Այս պահին Ռուսաստանում բուժում է ստանում 262 457 վարակված:
Երկրում համավարակի հետևանքով մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 401-ով:


























Comments