top of page

ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է՝ ԱՀԿ-ում Sputnik V-ի ճանաչման համար խոչընդոտները վերացված է

Oct 2, 2021
1 min read


ԱՀԿ-ի կողմից Sputnik V պատվաստանյութը գրանցելու համար բոլոր խոչընդոտները վերացված են, առկա են որոշ ադմինիստրատիվ գործընթացներ: Այս մասին, Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, րագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Sputnik V պատվաստանյութը գրանցելու մասին Ռուսաստանի դիրքորոշումը լիովին հաշվի է առնվել: Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ-ում պատվաստանյութերի գրանցումով, սստորագրի մի շարք փաստաթղթեր»,- ասել է Միխայիլ Մուրաշկոն:


Նախարարի խոսքերով, ԱՀԿ ղեկավարը հաստատել է, որ հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չկան:

Մուրաշկոն հավելել է նաև, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է պատվաստանյութերի մասին սերտիֆիկատները երկուստեք ընդունելու հարցում: Այժմ Ռուսաստանում գրանցված է COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ: Դրանցից ամենամեծ տարածումն ունի Sputnik V-ն, որն ընդունված է 70 երկրներում:


Ռուսաստանցիների համար հասանելի են նաև EpiVacCorona և CoviVac

պատվաստանյութերը: Կրկնակի պատվաստման համար ՌԴ-ում գործածության մեջ են դրվել Sputnik Light և EpiVacCorona-H պատվաստանյութերը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page