top of page

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 25 219-ով

Oct 2, 2021
1 min read


Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 25 219-ով՝ կազմելով 7 560 767, հայտնում է ՏԱՍՍ-ը:


Բացարձակ արտահայտությամբ՝ դեպքերի թվի աճը հուլիսի 16-ից դարձել է առավելագույնը: Հարաբերական արտահայտությամբ այն կազմել է 0,33%:


Բուժում ստացողների թիվը տվյալ պահին հասնում է 641 165-ի:


Օրական ապաքինվածների թիվն ավելացել է 17 852-ով՝ կազմելով 6 710 574: Դուրս գրված պացիենտների մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտ 88,8%-ը:

Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվն ավելացել է օրական 886-ով՝ նախորդ օրվա 887-ի դիմաց՝ հասնելով 209 028-ի: Պայմանական մահացությունը (վերջնականը կարող է որոշվել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,76% մակարդակի վրա, վկայում են շտաբի տվյալները:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page