top of page

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագրի կնքումը

  • Jul 30, 2021
  • 1 min read


Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման մասին երկարաժամկետ համաձայնագիր կնքելու հարցի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին:


Ռուսաստանի փոխվարչապետը լրագրողներին ասել է, որ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում գործող աշխատանքային խումբը քննարկել է այն հարցերը, որոնք կան ռուսաստանյան «Գազպրոմ էքսպորտ»-ի և թուրքական Botas-ի միջև:


«Խոսքը գազի տարանցման մասին երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու մասին է», - ասել է Նովակը՝ չբացահայտելով համաձայնագրի մանրամասները:


Ներկայումս Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիային Սև ծովով անցնող «Թուրքական հոսքի» խողովակաշարով: Գազատարի նախագծային հզորությունը 31,5 մլրդ խմ է:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page