top of page

Ռուսաստանում սկսել են «Sputnik V»-ով պատվաստվել երրորդ անգամ

Nov 2, 2021
1 min read

Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով մարդիկ սկսել են պատվաստվել երրորդ դեղաչափով։ Ինչպես հայտնել է ՌԴ «Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, երեք անգամ պատվաստված մարդկանց մոտ որևէ խնդիր չի առաջացել։

«Այս պահին երրորդ անգամ պատվաստված անձինք որևէ խնդիր ու բողոք չունեն»,- ասել է նա՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են իրենց զգում «Սպուտնիկ Վի»-ով երեք անգամ պատվաստված անձինք։

Ավելի վաղ Գինցբուրգը նշել էր՝ «Սպուտնիկ Վի»-ով քովիդի դեմ երրորդ անգամ պատվաստվելը հավանական է, որ լիարժեք պաշտպանում է ոչ միայն քովիդով ծանր դեպքերից, այլ նաև վիրուսով վարակվելուց։

Պատվաստումը մնում է կորոնավիրուսային հիվանդության դեմ միակ անվտանգ ու արդյունավետ միջոցը։ ՌԴ առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ քովիդով ծանր հիվանդների մեջ պատվաստվածների մասնաբաժինը 0,03 տոկոսից պակաս է, մինչդեռ հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստված չէ։


Սեպտեմբերի վերջին ԱՀԿ-ն հայտարարեց՝ քովիդից մահացության դեպքերի հիմնական պատճառը պատվաստվելուց հրաժարվելն է։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page