top of page

Ռուս խաղաղապահները նոր մեթոդ կկիրառեն Արցախի դիտակետի պաշտպանության համար

Jul 27, 2021
1 min read



Հերթական մարտական դասընթացի շրջանակներում ռուս խաղաղապահները վարժանք են անցկացրել՝ Արցախի Մարտակերտի շրջան Նոր Ղազանչի դիտակետում հնարավոր խախտումները կանխելու և անվտանգությունն ապահովելու համար:

Ուսումնական կետերում դասընթացի ժամանակ խաղաղապահ զորակազմի աշխատակիցները զինծառայողներին հստակ ցույց են տվել նոր մարտավարական գործողություններ` տեղանքը լքելիս, տեխնիկան բեռնելիս, ցամաքում տեղակայված տարբեր ծածկոցներ օգտագործելով` մանևրել նշված գծի վրա, ինչպես նաև պայմանականորեն արգելափակելել ներխուժողին: Ուսումնական կետերից մեկում ստորաբաժանման հրամանատարներին ցույց են տրվել խաղաղապահների գործնական գործողություններ՝ օգտագործելով իմիտացիայի միջոցներ կանխարգելումների և դիրքավորման վրա հնարավոր հարձակումը կանխելու վերաբերյալ: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page