top of page

Ռուս խաղաղապահները Արցախի Ամարաս վանք ուխտավորների այցի նախօրեին ապահովել են անվտանգությունը

Jul 30, 2021
1 min read



Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հնագույն Ամարաս վանք ուխտավորների այցի նախօրեին:


Սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրի օբյեկտներում պատարագի նախօրեին խաղաղապահները միջոցներ են ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու, ինչպես նաև ուխտավորների Ստեփանակերտ - Ամարաս վանք և հետադարձ երթուղու ավտոշարասյան տեղաշարժման անվտանգությունն ապահովելու համար:


Ընդհանուր առմամբ, Ամարասի վանքին հարող ավելի քան 20 օբյեկտ և մոտ 5 հեկտար տարածք ստուգվել են կասկածելի անձանց և առարկաների առկայության համար:



Ամարասը վաղ միջնադարյան հայկական վանքերից է, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հարավարևելյան մասում: Միջնադարյան Հայաստանում այն ունեցել է նշանավոր կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ: 2020-ի նոյեմբերի 9-ին համաձայնագրի ստորագրման արդյունքում Ամարասի վանքը մնում է շփման գծին մոտ՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page