Կարող ենք ռուսների հետ գործակցությունն ընդլայնել, որ ավելի շատ պահպանեն մեր սահմանները․ Արսենյան
Sep 21, 2021
1 min read

ՀՀ պետական սահմանի մի մասը պահպանում են ռուսները, անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մեր ռազական գործակցության ֆորմատը մեծացնել, որ նրանք ավելի շատ պահպանեն։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
Արսենյանի խոսքով՝ 2000 թ-ից սկսած, 20 տարի մենք գտնվում ենք հասարակական զարգացման ռեգրեսիվ պրոցեսի մեջ։
«Մենք հետ ենք սահում, 2018 թ-ի իրադարձությունները հնարավորություն տվեցին այդ հետ սահելու գործընթացը կանգնեցնելու փորձ անել, բայց իմ կարծիքով մենք դեռ չենք ավարտել այդ հետընթացը, դրա համար պետք է անել հսկայական աշխատանք»,- ասաց նա։























Comments