Արևմուտքը և Թուրքիան թույլ չեն տա Ադրբեջանին մաս կազմել ռուսական ինտեգրացիոն նախագծերին․վերլուծական
- Jul 1, 2021
- 1 min read

«Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետագա զարգացմամբ. դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները»,- Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը մեսիջ է հղում թուրք-ադրբեջանական տանդեմին՝ Իլհամ Ալիևին, ով Շուշիի հռչակագիր է ստորագրում Թուրքիայի հետ և խորացնում է ռազմաքաղաքական կապերն Անկարայի հետ՝ Ադրբեջանը դե-ֆակտո վերածելով թուրքական ռազմական պլացդարմի ՌԴ-ի սահմանների երկայնքով: Մոսկվան Բաքվին հասկացնում է, որ այլևս ռազմական գործողություններ չի հանդուրժելու Արցախի և նրա ժողովրդի դեմ, սակայն թուրք-ադրբեջանական տանդեմն այլ պլաններ ունի Արցախի և Սյունիքի մասով:
Ադրբեջանն ավելացնում է իր բանակի թվաքանակը, նոր զինատեսակներ է գնում, Պակիստանի հետ է խորացնում ռազմական կապերն ու 4.5 տարի անց պահանջելու է ռուսական զորքերի դուրս բերում Արցախից:
ՌԴ-ն կարծում է, որ Ադրբեջանը մաս է կազմելու ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի, սակայն Ադրբեջանը խորացնում է իր ռազմաքաղաքական, էներգետիկ-տրանսպորտային կապերը Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջան պետության ընդհանուր համակարգմամբ զբաղվում են մի քանի ուժային կենտրոններ՝ Մեծ Բրիտանիան, որը նավթագազային շահեր ունի Ադրբեջանում և այդ երկրում տասնյակ միլիարդավոր ներդրումներ է կատարել, Իսրայելը, ում համար Ադրբեջանը հակաիրանական պլացդարմ է, բացի այդ, հրեական պետությունն Ադրբեջանից նավթ է գնում, ինչպես նաև Թուրքիան՝ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքը համակարգել է Անկարան՝ թուրքական ԳՇ-ն:
Ադրբեջանն երբեք մաս չի կազմելու ռուսական ինտեգրացիոն նախագծերի, քանի որ Բաքուն նավթագազային սերտ կապեր ունի Արևմուտքի հետ։ Արևմուտքը երբեք թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանը մաս կազմի ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի, քանի որ այլ պլաններ ունի Ադրբեջանի նավթագազային ռեսուրսների հետ, որովհետև ապագայում Ադրբեջանով պետք է անցնեն նավթագազային ռեսուրսները նաև Ղազախստանից և Թուրքմենստանից:
Ադրբեջանը պանթուրքական ծրագրերում պատուհան է դեպի Թուրան Կենտրոնական Ասիա արևմտյան շահերից է բխում, որպեսզի Ադրբեջանը գտնվի թուրքական և արևմտյան տերությունների ուղեծրում, այլ ոչ թե ռուսական ազդեցության գոտում:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի


























Comments