top of page

Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը․ «Հրապարակ»

Oct 23, 2021
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է․


Արդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը: ՊԵԿ-ից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ 104 աշխատող հեռացել է ՊԵԿ-ից` սեփական դիմումի համաձայն: Մասնավորապես տեղեկացանք, որ Բադասյանը` ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո, աշխատանքից հեռացրել է Արթուր Վանեցյանի մորեղբորը` Արամ Ազարյանին, որը մաքսային վարչությունում բաժնի պետ էր աշխատում:


Աշխատանքից ազատվել է նաև ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանը, որը 2018 թվականից զբաղեցնում էր մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետի պաշտոնը: Այս անձանց միակ «հանցանքը, մեզ հասած տեղեկություններով, նրանց ազգակցական կապերն են:


 Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page