Ռուստամ Բադասյանը` ՊԵԿ նախագա՞հ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ կնշանակվի արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։ Այդ մասին MediaHub- ին տեղեկացրել է կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Նրա մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր լուրը` նշելով, որ եթե նման բան տեղի ունենա, իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։
ความคิดเห็น