top of page

Կառավարության որոշմամբ դատավորների թիվն ավելացավ

  • Jul 8, 2021
  • 1 min read

ree

Այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարությունը որոշում կայացրեց դատավորների թվակազմի ավելացման վերաբերյալ։


Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունվել և նույն թվականի հունիսի 28-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունը վերապահվել է քրեական մասնագիտացման առանձին դատավորների:


2021- ի հունիսի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը դիմել է առանձին դատարանների՝ ստանալու կառավարության համաձայնությունը դատավորների թվակազմն ավելացնելու գործընթաց նախաձեռնելու համար, մասնավորապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ երեք դատավորով, իսկ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թիվը՝ ընդհանուր տասնյոթ դատավորով:


Մանրամասները՝ տեսանյութում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page