top of page

Ձախողված վեթինգը կրկին են փորձում. «Ժողովուրդ»

  • Jun 25, 2021
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգում վեթինգ խոստացած իշխանությունները չնայած տապալել են դատաիրավական բարեփոխումները, սակայն նորից են բարձրաձայնում, թե մտադիր են վեթինգի գործընթաց սկսել: Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխանությունները պողպատյա մանդատ ստանալուց հետո համակարգային վեթինգ կիրականացնեն:


Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Բադասյանը նշել է. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի կիրառման մասին էլ ասաց, որ շուրջ երկու տասնյակ գործեր գտնվում են ամփոփման փուլում, կան որոշ միջանկյալ դատական ակտեր, որոնք վերաբերում են հայցի ապահովմանը»։


Վեթինգի մասին իշխանությունները խոսել էին թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն այն ձախողվեց: Ձախողվեց վեթինգի սպառնալիքը, դատարանները շրջափակելու միջոցով իրենց կամքը դատավորներին պարտադրելու վարչապետական հրամանը, Սահմանադրական դատարանը սեփականացնելու պլանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page