top of page

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուստամ Բաքոյանի հետ

  • Aug 12, 2021
  • 1 min read


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ:


Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը:


Բաքոյանը ներկայացրեց համայնքի խնդիրները՝ հավելելով, որ դրանք հնարավոր է լուծել իշխանության օժանդակությամբ. «Անցած երկուսուկես տարիները փաստում են, որ հեղափոխությունից հետո ձևավորված իշխանությունը պատրաստ է աջակցել ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը Հայաստանում»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page