Ռուստամ Բաքոյանն ընտրվել է ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Այսօր իր անդրանիկ նիստն է գումարել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Թեկնածուն՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Քվերակության արդյունքում Բաքոյանը ստացավ 5 կողմ և 2 դեմ ձայն: Այսպիսով, նա ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Comments