top of page

Ռուս խաղաղապահները շարունակում են հումանիտար օգնություն տրամադրել Արցախում

  • Sep 23, 2021
  • 1 min read

ree

Ռուս խաղաղապահները շարունակում են հասցեական հումանիտար օգնություն տրամադրել տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին Արցախում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:


Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտում շարունակում են իրենց գործունեությունը ծավալել խաղաղապահ զորակազմի ընդունարանի և թեժ գծի միջոցով:


«Ինքներդ եք տեսնում, թե ինչ ծանր պայմաններում են ապրում փախստականները: Այստեղ հասցեական օգնություն ենք տրամադրել և տեսել ենք, որ ամբողջ հյուրանոցը լի է փախստականներով, երեկ հարկի համար մեկ խոհանոց է գործում և մեկ լվացքի մեքենա»,- նշել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:


Նշվում է, որ հյուրանոցում, որտեղ հումանիտար ակցիա էր տեղի ունենում, ազատ սենյակներ չկան, բոլորը հանձնվել են Հադրութի շրջանի բնակիչներին:


Հաղորդվում է, որ բնակիչներին են փոխանցում առաջին անհրաժեշտության առարկաներ՝ հագուստ, կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, գազայրիչներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի առարկաներ, խաղալիքներ, ինչպես նաև անհատական դեղատուփեր:


Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր ավելի քան 6500 տեղահանված անձինք հայտնվել են դժվարի իրավիճակում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page