Խաղաղապահներն ապահովում են Մարտունու շրջանի ջրագծի վերականգնողական աշխատանքների անվտանգությունը
- Jun 16, 2021
- 1 min read

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Մարտունու շրջանում անվտանգության ապահովման նպատակով ռուսաստանյան խաղաղապահներն իրականացնում են վերականգնողական աշխատանքներ՝ երկու բնակավայր ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու ուղղությամբ:
20 կմ խողովակաշարը փոխելուց հետո Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ավելի քան 2 500 բնակիչ կապահովվի խմելու ջրով:
Comentarios