top of page

Ռուս խաղաղապահները Արցախում 200 ընտանիքի խմելու ջրով են ապահովել. ՌԴ ՊՆ

  • Aug 19, 2021
  • 1 min read

ree

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների ավելի քան 200 ընտանիքների խմելու ջուր են տրամադրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:


Երկու օրվա ընթացքում խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները ԼՂ բնակիչներին մոտ 15 տոննա խմելու ջուր են մատակարարել:


Մինչև ջրակայանի վերանորոգման և վերականգնման աշխատանքների ավարտը և ԼՂ քաղաքներում, շրջաններում խողովակաշարերի կառուցումը, խաղաղապահ զորախմբի զինվորականներն ամեն օր ջուր կտրամադրի տեղի բնակիչներին:


«Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է, Ստեփանակերտի տեղական ինքնակառավարման մարմինների դիմումով պայմանավորված, տեղի բնակչությանը խմելու ջրով ապահովել: Մինչ օրս մոտ 10 տոննա խմելու ջուր է տրվել տեղի բնակչությանը », - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիսլավ Դեմկինը:


Բացի սա, ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Մարտունու շրջանի արտեզյան ջրհորից ջրատարի անցկացման աշխատանքների ժամանակ, որով ջուր է հասցվելու Թաղավարդ և Կարմիր շուկա բնակավայերի բնակիչներին:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page