top of page

Ռուս զինվորականները Տաջիկստանում «Էշելոն» զորավարժության ժամանակ կկիրառեն Սիրիայի և Արցախի փորձը

Oct 12, 2021
1 min read

Սիրիայում և Արցախում ձեռք բերված մարտական փորձը կներդրվի ռուս խաղաղապահների գործողությունների հիմքում ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցներով և ուժերով իրականացվելիք «Էշելոն-2021» հատուկ զորավարժությունների ժամանակ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Կենտրոնական ռազմական շրջանի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Լեմյակինը:


Լեմյակինի խոսքով՝ ստորաբաժանումներն ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում հավաքվող ենթակառուցվածքների, տեխնիկայի վերալիցքավորման դաշտային կետերի տեղակայման, մարտի դաշտից վնասված զրահամեքենաների տարհանման, նյութական միջոցների, զինամթեքրի մատակարարման և տեխնիկական ապահովման այլ գործառույթների շուրջ:


Գործողություններին ներգրավվելու է ավելի քան 500 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:


Հոկտեմբերին Տաջիկստանի տարածքում՝ Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում, համատեղ զորավարժություններ կանցկացվեն ՀԱՊԿ անդամ երկրների զորակազմերի մասնակցությամբ: «Փոխգործակցություն», «Որոնում» և «Էշելոն» ուսումնավարժանքներին կներգրավվի ավելի քան 2700 զինծառայող: «Էշելոն» խորագրով զորավարժությունը կանցկացվի հոկտեմբերի 18-23-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page