Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության վարժանքներ են իրականացնել
- Aug 30, 2021
- 1 min read

Ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության պարապմունքների շրջանակում վարժանքներ են իրականացրել՝ ուղղված Արցախում անօդաչուների կիրառմամբ հնարավոր խախտումները կանխելուն և Լաչինի միջանցքի դիտակետերում անվտանգության ապահովմանը։
Վարժանքներն անցկացվել են 6 ուսումնական կետում: Զինծառայողները նոր ռազմավարական հնարքներ և գործողություններ են մշակել՝ ուղղված տեղակայման վայրից դուրս գալուն, БТР-82А զրահափոխադրիչներում տեղավորվելուն, պայմանական հարձակվողին շրջափակելուն և դիտակետի դեմ հնարավոր հարձակումը կանխելուն:
Коментарі