Սա մեր պաշտպանության նախարարն է, որը ասում էր՝ թուրքը մտավ, կրակեք․ նախկին պատգամավոր
- Aug 30, 2021
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.
«Սա մեր պաշտպանության նախարարն է։
Նա, ով ասում էր՝ թուրքը մտավ, կրակեք։
Պարզապես հիշեցնեմ, որ ընդամենը երկու օր առաջ Սոթքի դիրքերի հատվածում 2 ժամ տևողությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել թուրքի հետ, իսկ 3 օր առաջ էլ ՊԲ-ն հաղորդեց Արցախի Թաղավարդ համայնքի դիրքերի ուղղությամբ իրականացված սադրանքի մասին, որի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։
Չմոռանամ հիշեցնել, որ ադրբեջանական զինվորները մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և ամրակայում են իրենց թիկունքը, իսկ Ադրբեջանն էդ ընթացքում ցինիկաբար 3 օր փակում է Գորիս-Կապան մայրուղու զարկերակային մի հատված՝ մի քանի գյուղեր զրկելով սնուցումից»։
Comments