Վրաստանի արդարադատության նախարարությունը հերքել է Սաակաշվիլիի բժշկի խոսքերը
Oct 11, 2021
1 min read

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ բանտում արդեն 10 օր հացադուլ անող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը բավարար է։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ գերատեսչությունը հայտնել է, որ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի հենց սկզբից բժիշկների հսկողության տակ է, ստանում է նշանակված դեղամիջոցները, առողջական վիճակը բավարար է։
Ավելի վաղ Սաակաշվիլիի անձնական բժիշկը հայտնել էր, որ նրա վիճակը կտրուկ վատացել է. քաղաքական գործչի մոտ ախտորոշված է արյան գենետիկական հիվանդություն, որի դեպքում հակացուցված է քաղցած մնալը։























Comments