Սաակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել
Oct 16, 2021
1 min read

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է բուժզննում անցնել և դեղորայք ընդունել. այդ մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։
«Վերջին անգամ Սաակաշվիլիին տեսել են բանտում, 4-5 օր առաջ։ Դրանից հետո նրա վիճակը վատթարացել է, սակայն, ինչպես երևում է, ուժեղ օրգանիզմ ունի։ Սաակաշվիլին համաձայն է բժշկական զննման անցկացմանը, համաձայն է թեստերի, համաձայն է դեղորայքի ընդունման», - ասել է նա։
Բժշկի խոսքով՝ նախկին նախագահը ջուր և թեյ է խմում։ Հացադուլի հետ կապված՝ ներկայում նրան հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա, սակայն այդ պահը մոտենում է։























Comments