Սաակաշվիլին հայտարարել է ՏԻՄ ընտրություններին Վրաստան վերադառնալու մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք է վերադառնալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ։ Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 2-ին:
«Ցանկանում եմ ասել, որ անձամբ եմ գալու այդ ընտրություններին Վրաստան, նաև ցանկանում եմ կոչ անել արտասահմանում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի ով հնարավորություն ունի, ընտրությունների օրն արձակուրդ վերցնի, հետաձգի գործերը և ով ինչպես կարող է՝ ցամաքով, օդով, գնան Վրաստան»,- ասել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջով հրապարակված տեսաուղերձում:
Նախկին նախագահն անդրադարձել է նաև Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերին՝ նշելով, որ ինքը չի վախենում ձերբակալությունից։ Նա հավելել է, որ իր երթուղու և ժամանման հստակ ամսաթվի մասին հրապարակայնորեն կհայտնի ավելի ուշ:























Comments