top of page

Վրաստանը մտադիր չէ Սաակաշվիլիին փոխանցել Ուկրաինային

Oct 4, 2021
1 min read

Վրաստանը չի ցանկանում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին փոխանցել ուկրաինական կողմին: ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Թեյա Ցուլուկիանին: Նա տեղեկացրել է, որ քաղաքական գործիչը Վրաստանում կանցկացնի իր պատիժը:


«Վրաստանից Ուկրաինային արտահանձնումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ անձը, որի արտահանձնումը պահանջում է մյուս կողմը, այնտեղ ենթարկվում է քրեական հետապնդման: Ես չեմ կարծում և գոնե տեղյակ չեմ, որ Սաակաշվիլին քրեական պատասխանատվության է ենթարկվել Ուկրաինայում: Հետևաբար, արտահանձնման մասին խոսակցություններն իրավական անհեթեթություն, այսինքը՝ նոնսենս են»,- հավելել է նա:


Նախկին նախագահը ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ ֆեյսբուքում տեղեկացրել է, որ ժամանել է Բաթումի: Նա այժմ գտնվում է Թբիլիսիի մերձակա Ռուսթավի քաղաքի բանտում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը հայտարարել է, որ Կիևը բոլոր ջանքերը կգործադրի նրան հետ բերելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page