top of page

Սաակաշվիլին 50-օրյա հացադուլից հետո սկսել է սնունդ ընդունել

  • Nov 21, 2021
  • 1 min read

ree

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 50-օրյա հացադուլից հետո սկսել է սնունդ ընդունել սահմանված սխեմայով, նրա առողջական վիճակը կայուն է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է բժիշկ Նինո Շարաշենիձեն։

Բժիշկների խորհուրդը մշակել է համապատասխան բուժման մարտավարություն, գործընթացում ներգրավվել են Հանրապետական հիվանդանոցի բժիշկները և գաստրոէնտերոլոգը։


«Ինչպես գիտեք, սննդին վերադառնալը շատ ավելի դժվար է և պահանջում է շատ ուշադիր մոնիթորինգ: Այդ իսկ պատճառով սննդային ռեժիմը մանրամասնված է, այն մանրակրկիտ կկատարվի»,- ասել է Նինո Շարաշենիձեն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page