Ադրբեջանը սադրում է, որ մեր ներսում խաղաղության օրակարգի հանդեպ դիմադրություն ստեղծվի․ Փաշինյան
- Aug 26, 2021
- 1 min read

«Մենք ընդդիմությանն ասում ենք՝ կա խնդիր, այն ընդհանուր է, եկեք մասնակցեք դրա լուծմանը»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը խորհրդարանում ասում է այն, ինչ ասել է յոթ ամիս շարունակ։
«Եղել է ժամանակը, իսկ կառավարությունը որևէ բան չի ասել, որևէ բառի չի արձագանքել»,- նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ ընդդիմությունն անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Բայց Ալիևը նոր է նման հայտարարություններ անո՞ւմ, առաջին անգամ է դա արվո՞ւմ»,- ասաց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանը սադրանքներ է անում, որ մեր ներսում խաղաղության օրակարգի հանդեպ դիմադրություն ստեղծվի։


























Comments