top of page

Հայտնի է՝ երբ Սաակաշվիլին կվերադառնա Վրաստան

Sep 28, 2021
1 min read

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի համար Թբիլիսիի տոմս է գնել։ Այդ օրը երկրում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։


«Ինչպես ես ասել էի, տոմս եմ վերցրել հոկտեմբերի 2-ի երեկոյան ժամերի համար, որպեսզի Ձեզ հետ միասին լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտումը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանի փրկությանը»,- ասել է նա տեսաուղերձի ընթացքում, որը հրապարակվել է Facebook-ում սեպտեմբերի 27-ին։


Սեպտեմբերի 16-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին նախկինի պես թմրանյութեր է օգտագործում։ Նրա խոսքով՝ դրա մասին են վկայում երկրի նախկին առաջնորդի առցանց ելույթները։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page