Այսօր ընտրության արդյունքները վիճարկելու և ՍԴ դիմելու վերջնաժամկետն է. «Հրապարակ»
- Jul 2, 2021
- 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
««Պատիվ ունեմ» դաշինքը կդիմի այսօր։ Դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը հարցին՝ քննարկվե՞լ է «Հայաստան» դաշինքի հետ մեկ միասնական հայցով դիմելու հարցը, ասաց․
«Չի քննարկվել, որովհետև տեխնիկապես դրանք առանձին դիմումներ են, մեկ միասնական դիմումի մեխանիզմ մեզ հայտնի չէ»։
Դաշինքների հայտնաբերած խախտումներն էլ են տարբեր։ «Սահմանադրական դատարանը դրանք կմիացնի և միասին կքննի, թե առանձին՝ արդեն տեխնիկայի հարց է»,- ասաց Հակոբյանը։
ՍԴ դատաքննության ժամանակ իրենց հայցը, հավանաբար, կներկայացնի Դավիթ Հարությունյանը»։


























Comments