«Լա՛վ եղեք»․ ԳՇ պետի առաջին տեղակալի պատասխանը՝ սահմանային վիճակի մասին հարցին
Oct 26, 2021
1 min read

ԱԺ ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են խոսել սահմանային մասին։ Այսօր ԱԺ փակ նիստին մասնակցելու համար խորհրդարան էին եկել ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը։
Լրագրողները փորձեցին հետաքրքրվել, թե ինչ է կատարվում սահմանին, սակայն նրանք որևէ բառ չասացին։ Միայն Քոչունցը, արձագանքելով սահմանին տիրող վիճակի մասին հարցին, լրագրողներին մաղթեց լավ լինել։
«Լավ եղեք»,- ասաց նա։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ շտապեց լրագրողների հարցերից ազատել ԳՇ և ԱԱԾ ներկայացուցիչներին՝ ասելով, որ նրանք նիստի ավարտին կպատասխանեն հարցերի։























Comments