Սահմանային անցակետում հայտնաբերվել է Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը
- Nov 15, 2021
- 1 min read

Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նոյեմբերի 13-ին բերման է ենթարկվել 39-ամյա Զազա Մ.-ն, որը հունիսի 22-ից Հունաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


























Comments