top of page

Սահմռկեցուցիչ դեպք Սևանի ճանապարհին. վրաերթի հետևանքով 38-ամյա կնոջ մարմինը մասնատվել է

Aug 3, 2021
1 min read


Գեղարքունիքի մարզում երեկ` օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ժամը 20:30-ի սահմանում Տավուշի մարզի բնակիչ, 64-ամյա Ռաֆայել Բադալյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Գայանե Փիլոսյանին:


Ըստ կայքի` վրաերթի ենթարկված կնոջ մարմինը մի քանի մասի է բաժանվել:

Մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, իսկ Սևանի հիվանդանոցից ժամանած շտապօգնության բժիշկները ճանապարհից հավաքել են մարմնի մասերը:


Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page