top of page

Սալերնիտանան նոր սեփականատեր ունի

Jan 1, 2022
1 min read



Իտալական «Սալերնիտանան» կխուսափի Ա սերիայից հեռացվելուց: Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է armsport.am-ը:


Ակումբի նախկին սեփականատերը Կլաուդիո Լոտիտոն էր, ով նաև «Լացիոյի» նախագահն է, և ակումբային գրանցման կանոնների համաձայն՝ մեկ անձ չի կարող ունենալ մի քանի թիմ մեկ դիվիզիոնում: Արդյունքում «Սալերնիտանան» ժամանակավորապես հանձնվել էր այլ կազմակերպության, որի հայտը հաստատվել էր լիգայի կողմից։ Բայց եթե մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ակումբը նոր սեփականատեր չգտներ, ապա ակումբը կարող էր հեռացվել Ա Սերիայից։


Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սահմանված վաճառքի վերջնաժամկետից քիչ առաջ թիմը, այնուամենայնիվ, գտել է նոր սեփականատեր․ դա Դանիլո Ջերվոլինոն է։

Այսպիսով՝ ակումբը կշարունակի ելույթները Ա Սերիայում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page